Մարինկա Խաչատրյանի օրը օր չի լինում, եթե բարտեր չի անում.դերասանուհին գովազդով է ապրում

  • Jan 18, 2023

Starnews-ը բազմիցս գրել է այն մասին, որ չգիտես՝ ինչու հայ հայտնիների շրջանում նորաձեւ է դարձել ոտնաթաթերը, մարմնի տարբեր մասերը, ինչպես նաև  հաց ուտելը ցուցադրելը: Նրանք հաճախ սա անում են նաեւ հանուն բարտերի, նախընտրելով՝ հանուն անվճար սպասարկվելու և հաց ուտելու համայն հայության առաջ խայտառակվել։

Այսօր կխոսենք դերասանուհի Մարինկա Խաչատրյանի մասին, ով գրեթե ամեն օր գովազդ է անում իր էջում` այդպիսով անվճար հաց ուտում, անվճար սպասարկվում:

Երեկ Մարինկան որոշել էր թարմացնել իր թարթիչներն ու գնացել էր թարթիչների լիցքի:

Ինչպես երևում էր` Մարինկային ասել էին « 1 սթորին քիչ է», քանի որ դերասանուհին չէր հանդարտվում և անընդմեջ հրապարակումներ էր անում:

Իհարկե նորմալ է դիմել բարտերի և ընդունել բարտերային համագործակցության առաջարկներ, սակայն լավ կլինի ճանաչել դրանց հրապարակման չափն ու աչքին հաճելի լինելը:

Նշենք, որ դերասանուհին չափազանց ակտիվ է իր ինստագրամյան էջում` միաժամանակ գաղտնի և ինտրգային պահելով իր անձնականին վերաբերող ցանկացած հարց:

Մեկնաբանություն

Որոնում