Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդման հյուրը վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանն է:
StarNews-ը հետևել է զրույցին: Դերասանը հաղորդման ընթացքում խոսում է ԱՄՆ մեկնելու պատճառների, այնտեղ բազմաթիվ դերեր կերտելու, հոլիվուդյան դերասանների հետ նկարահանվելու, ինչպիսիք են` Էրիկ Ռոբերթսը, Մարտին Քովին, Սոֆիա Միլոսը և այլն:
Դերասանը իր ընտանիքի մասին առամձնակի հուզմունքով է խոսում ու նշում, որ ընտանիքն իր թույլ կողմն է: Նա խոստովանում է եթերում, որ խելագարվում է իր կնոջ համար, առանց նրա չպատկերացնելով իր կյանքը:
Հովհաննեսը նշում է նաև, որ իր կինը` Մարին, աշխարհի ամենագեղեցիկ կինն է: Նապատմում է, որ երկար տարիներ Մարիի հետ ախխատել են նույն թատրոնում ու միայնտարիներ անց է Հովհաննես խոստովանել ու ամուսնության առաջարկ արել նրան:
Մարին ու Հովհաննեսն արդեն տատիկ ու պապիկ են` ծնվել է նրանց թոռնուհին` Օլիվիան, ովնոր շունչ է հաղորդել իևենց ընտանիքին:
Հովհաննեսն այս տարի նշելու է իր 55 ամյակը ու տեղի է ունենալու նրա 55 րդ մենահամերգը: