Դերասանուհի Մարջան Ավետիսյանն այն հայտնիներից է, ով քիչ է հրապարակում իր լուսանկարներն ինստագրամյան հարթակում: Պատճառը միգուցե քիչ լուսանկարվելն է, այնուամենայնիվ Մարջանը գերադասում է սեփական լուսանկարներով չհեղեղել իր ինստագրամյան էջը:
Սակայն այսօր, սիրված դերասանուհին հրապարակել է իր լուսանկարը: Հետևելով լուսանկարին`երևում է, թե որքան է ծերացել Մարջանը: Միգուցե վարսահարդարումն ու դիմահարդարումն են ստիպում այդպես մտածել, սակայն փաստացի դերասանուհին ասես տանջված և ծերացած տեսք ունենա:
Նշենք, որ վերջերս Starnews-ը տեղեկացրել էր, որ դերասանուհի Մարջան Ավետիսյանն իր ներկայացուցիչ փաստաբանին մեղադրում էր իր գումարները յուրացնելու մեջ։
Նշենք, որ կողմերը վիճում էին ֆեյսբուքյան հարթակում:
<<Ի գիտություն փաստաբան Մասիս Մելքոնյանի հաղորդում եմ ներկայացրել գլխավոր դատախազություն իր կողմից իմ գումարը յուրացնելու մասին>>։
Մասիս Մելքոնյանն էլ իր հերթին հետևյալ պատասխանն էր տվել դերասանուհուն․
<<Դուք պատասխան կտաք ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար>>։
Դերասանուհին կրկին հակադարձել էր փաստաբանին՝ ասելով, որ նա պատասխան է տալու իր գումարը խարդախությամբ յուրացնելու համար։