StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Երգչուհի Սոնա Ռուբենյանը ինստագրամյան իր էջի story բաժնում նոր հոլովակ էր հրապարակել դստեր՝ Մարիի մասնակցությամբ, ցույց տալով, թե ինչպես է փոքրիկն իրեն դիմավորում մի քանի օր չտեսնելուց հետո։
Հումորիստ Պոնչն էլ մեկնել է ծովային հանգստի ու հետևորդների հետ կիսվել էր խորհուրդներով և օրը կազմակերպելու տարբերակով։
Մոդել, հաղորդավարուհի, Լուսինե Թովմասյանն էլ վերադարձել է ընտանեկան հանգստից և ցույց է տվել, թե ուր են առաջինն այցելել ինքն ու դուստրը՝ Արիանան։
Դերասանուհի Լիանա Վանոյանն էլ հետևորդների հետ կիսվել էր հերթական զվարճալի հոլովակով։
Ինչպես արդեն հայտնել էինք, երգչուհի Անահիտ Հակոբյանը հաղթել է «Նոր ալիք 2024» երգի մրցույթում, և երգչուհի Սիլվա Հակոբյանը ինստագրամյան իր էջի story բաժնում արված հրապարակման միջոցով շնորհավորել էր Անահիտին՝ հաղթանակի առթիվ։
Անցյալ շաբաթավերջին նույն օրը մահացել են Մրայա Քերիի մայրը՝ 87-ամյա Պատրիսիան, և ավագ քույր Էլիսոնը, որը 63 տարեկան էր։ «Ես երջանիկ եմ, որ կարողացա մորս հետ անցկացնել վերջին շաբաթը մինչև նրա մահը»,- ասել է երգչուհին՝ շնորհակալություն հայտնելով բոլորին, ովքեր հոգ են տարել «դժվարին պահին անձնական կյանքի հանդեպ ունեցած սիրո, աջակցության և հարգանքի համար»: Պատրիսիա Քերին օպերային երգչուհի և վոկալի մարզիչ է եղել։