Մաhացել է հայ սիրված երաժիշտը. Աստղային օրվա ամփոփում

  • Aug 05, 2024

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։

Հեռուստահաղորդավար Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավալի լուր: 74 տարեկան հասակում կյանքից հեռացավ մեր լավ բարեկամ, վիրտուոզ-ակորդեոնահար Աշոտ Ղևոնդյանը, ով նաև տաղանդավոր և սիրված դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանի ավագ եղբայրն էր: Այժմ նրանք կրկին միասին են:
Աստված հոգիդ լուսավորի Աշոտ ջան:
Եկեք կրկին միասին վայելենք Աշոտի վիրտուոզ կատարումները»,-գրել էր հաղորդավարը։

Հաղորդավար Արա Ղազարյանը ամռան մեծ մասն անցկացրել է ճամփորդություններով ու նրա հերթական ուղղությունը Ֆրանսիան էր՝ մայրաքաղաք Փարիզը, որտեղ այժմ ընթանում են Ամառային Օլիմպիական խաղերը։ Արան հետևորդների հետ կիսվել էր վայրէջքից հետո ստացած իր առաջին տպավորոություններով։

Մագա Հարությունյանն ու Սուրեն Փահլևանյանն էլ իրենց հանգիստն էին անցկացնում Մալդիվներում ու հերթական անգամ նոր հոլովակով էին կիսվել հետևորդների հետ։

Երգչուհի Արմինկան էլ որդու հետ բացահայտում է Եվրոպան՝ պարբերաբար կիսվելով նոր հրապարակումներով։ Այս անգամ էլ երգչուհին այցելել է Ս. Ղազար կղզի՝ նշելով, որ դա միշտ երազանք է եղել իր համար։

Հաղորդավար Հրաչ Մուրադյանի կինն էլ՝ Անաշեն, հոլովակ էր հրապարակել լրագրող Մհեր Բաղդասարյանի հետ ու նշել, որ եկել է ծանոթանալու Անի Երանյանի հետ։

Նարե Գևորգյանն էլ ընկել էր հիշողությունների գիրկը՝ հրապարակելով լուսանկար, որտեղ ինքը 16 տարեկան է։

Մեկնաբանություն

Որոնում