Մեծ ցավով տեղեկացնում եմ, որ այսօր առավոտյան 5-ամյա Դավիթը լքեց մեզ:
Մեկ տարի առաջ բոլորիդ օգնությամբ երեխային ուղարկեցինք Գերմանիա լավագույն կլինիկաներից մեկում բուժվելու, սակայն ցավոք բժիշկներին չհաջովեց փրկել երեխայի կյանքը:
Դավիթի ծնողներին ու հարազատներին խորին ցավակցություններս եմ հայտնում, անսահման համբերություն:
Այս մասին գրում է բժիշկ Արմեն Արմոս Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում, ով շատ ակտիվ մասնակցություն է ունեցել Դավիթի բուժման և արտերկիր տեղափոխման հարցում: