«Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի մասնակից բոլոր 16 պետության ներկայացուցիչներն արդեն Հայաստանում են և պատրաստ են վառել քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը։
«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման արարողության հաղորդավարներն են երգչուհի Դալիթան, ով 2011 թ-ին տվյալ մրցույթում Հայաստանը ներկայացրեց, ինչպես նաև հեռուստառադիոհաղորդավար Համլետ Առաքելյանը և «Եվրատեսիլ 2014»-ում Հայաստանի պատվիրակ Արամ MP3-ը:
Նրանք հերթով կարմիր գորգի վրա ներկայացնում են բոլոր մասնակիցներին: Քիչ առաջ ներկայացավ նաև մեր պատվիրակությունը:
Եվ շուտով վիճակահանության սկզբունքով պարզզ կդառնա, թե որ մասնակիցը երբ ելույթ կունենա: