Դանակով մատս կտրեցի, ուշագնաց եղա, հետ եկա. ինչ է պատահել Լիլուին

  • Oct 27, 2021

Համացանցում մեծ ճանաչում են վայելում հատկապես այն հայ հայտնիները, որոնք իրենց կյանքից ու առօրյայից ամկեղծ պատմություններ են ներկայացնում և չեն փորձում իդեալական թվալ:

 

Այդպիսի մի անկեղծ իրավիճակ իր կյանքից ներկայացրել է ԱՄՆ-ում ապրող երգչուհի Լիլուն: Նա իր ինստագրամյան էջում հրապարակել է լուսանկարներ և դրանց կից գրել.
«Շատ սիրուն նկար ա չէ՞, բայց էս օրը կյանքում չեմ մոռանա: Մի օր առավոտը արթնացա ու որոշեցի մատս կտրեմ: Առավոտ շուտ պետք ա պատրաստվեի ու գնայի հարսիկի տուն երգելու, բայց ես որոշեցի դանակներս դասավորեմ, ամուսինս էր գնել նոր դանակներ էին, շտապ էր: Ես չգիտեմ էդ մեկ ժամվա մեջ ոնց հասցրեցի մատս կտրեմ, ուշագնաց լինեմ, հետ գամ, պատրաստվեմ գնամ երգեմ:
Արի ու տես էնքան եմ վարժվել, որ մի ձեռքով լավ էլ make up արեցի , ու սրտի մեծ ցավով երգեցի հարսիկի համար».- գրել է Լիլուն ու հավելել, որ սրտից թույլ մարդիկ կարող են չնայել վերջին նկարը և դա նա տեղադրել է նրա համար, որ սա կարդացողները չմտածեն դե մատ ա էլի բոլորս էլ կտրում ենք:

Մեկնաբանություն

Որոնում