Այս օրերին համացանցում լայնորեն քննարկվում է Երևանում տեղադրված տոնածառն ու մեկը մյուսին չզիջող գերշքեղ ձևավորումներով երևանյան փողոցները։ Ձևավորումներ, որոնք միլիոններ արժեն։ Ձևավորումներ այն երկում,որտեղ զինվորը սահմանին մրսում է, չկա պայման զինվորի համար։ starnews-ի աչքից չի վրիպել, որ թեմային անդրադարձել է լրագրող, հրապարակախոս Անի Քոչարը։ Անին հետևյալն է գրել․
<<7-8 տարի ապրել եմ գերմանիայում, Ամանորին վայելել եմ քաղաքի տոնական տեսքը և հանգիստ եղել, որ այնտեղ դա չի արվել երկրի համար շատ ավելի կարևոր խնդիրները լուծելու հաշվին։ Ամեն բան աչք շոյող ու տոնական է, բայց մի տեսակ մեղքի զգացում կա, երբ մտաբերում ես, թե ինչ վիճակ է տիրում սահմաններին։ Չբարձրաձայնել չէի կարող>>։
Անին նաև տարածել է այն լուսանկարը, որն այսօր շատ է տարածվում համացանցում։ Խոսքը դիրքերի և Հանրապետության հրապարակի լուսանկարն է, որը թույլ է տալիս խորհել և սթափվել։
Նշենք, որ օրերս Անին նշում էր որդու տարեդարձը։ Նա հուզիչ շնորհավորանքով էր ողջունել որդուն․
«Դավիթիս երջանիկ 11 ամյակը Հայաստանում . իր գիտակից կյանքում 1-ին տարեդարձն է տոնելու Հայրենիքում: Ինձ համար մեծ երջանկություն է տեսնել որդուս իր հարազատ միջավայրում. նա երբեք այսքան խանդավառված և ոգեշնչված չի եղել թե՛ ուսման, թե՛ մարզումների և ցանկացած այլ հարցում, որքան այժմ է: Եվ այն բոլոր հաջողություններն ու ձեռքբերումները, որոնք նա գրանցել է վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում, գալիս են ապացուցելու, որ նա իր ճիշտ տեղում է:
Ինձ համար առավել մեծ երջանկություն գոյություն չունի, քան նրա խաղաղ և երջանիկ աչքերի փայլը>>:
Նշենք, որ լրագրող, Հրապարակախոս Անի
Քոչարի կյանքը տարիներ շարունակ քննարկվել է: Սկզբում ամուսնությունը, հետո հիվանդությունն ու դրա հաղթահըարումը, ամուսնալուծությունն ու վերջապես երկրորդ ամուսնությունը: Վերջերս համացանցում բուռն քննարկվեց Անիի պատասխանը հետևորդի այն հարցին թե արդյոք նա նորություն ունի, թե ոչ.
«Այո, ունեմ, երեկ իմացա, որ կյանքս շարունակվում է». Ահա այսպիսի պատասխան էր տվել անին ինչն էլ առիթ էր տվել ենթադրելու, որ այդ նորությունը բալիկի սպասելն է:
starnews-ը կապ էր հաստատել Անիի հետ պարզելու ինչ նորության մասին է խոսքը.