Ամերիկաբնակ հումորիստ, պրոդյուսեր Մենչի դուստրը`Էլինան բավական ակտիվ է համացանցում:
Նա գրեթե ամեն օր հրապարակումներ է անում, որոնցից շատերում սիրելիի հետ է:
Նա հաճախ է ցույց տալիս, թե սիրելին իրեն ինչ շքեղ նվերներ է անում:
Այս անգամ StarNews-ը ներկայացնում է, թե ինչ գերշքեղ նվերներ և անակնկալ է մատուցել սիրելին իրեն`Վալենտինի օրվա առթիվ:
Հավելենք, որ ավելի վաղ Starnews-ի աչքից չէր վրիպել, որ Էլինան եւ Անդրանիկն այլեւս միմյանց չեն հետեւում Ինստագրամում: Էլինան նաեւ հեռացրել էր իրենց համատեղ ռոմանտիկ լուսանկարները եւ տեսանյութերը:
Նա նախ միայն մեկ տեսանյութ էր թողել իր էջում, ապա արխիվից հանել է մյուսները: Տպավորություն է, որ նրանք վիճել են: Լուսանկարները եւ տեսանյութերը հեռացնելով էլ՝ Էլինան, կարծես թե, ակնարկել է, որ ամեն ինչ լուրջ է:
Հիշեցնենք, որ ըստ Մենչի՝ երբ իմացել էր, որ դուստրը սիրելի ունի, շատ ծանր էր տարել այդ փաստը: Մենչի խոսքով՝ անքուն գիշերներ է ունեցել: Մենչը հերքել է այն բոլոր խոսակցությունները, որոնց համաձայն՝ դստեր սիրելին մեծահարուստի տղա է: Մենչը ծիծաղելի է համարել այն բոլոր քննարկումները, որ Էլինան նրա հետ է հանուն շահի, մասնավորապես՝ քաղաքացիություն ստանալու նպատակով:
Հիշեցնենք, որ արդեն տարիներ է, ինչ Մենչն ապրում է ԱՄՆ-ում: Չնայած դրան՝ պրոդյուսերը վստահեցնում է, որ այնտեղ չի մեկնել մշտական բնակության:
Հիշեցնենք, որ Մենչը վերջերս Մհեր Բաղդասարյանի «Տետ ա տետ» հաղորդման հյուրն էր: Դրա շրջանակներում Մհեր Բաղդասարյանը նրան ասել էր, որ Անի Երանյանն իրեն տեղեկացրել էր, որ «Ֆուլ Հաուս» նախագծից դուրս էր եկել, քանի որ չէր ցանկանում թաթախվել կոնֆլիկտների մեջ: Ըստ Անիի՝ մթնոլորտը թունավոր էր դառնում: Մենչի խոսքով՝ կոնֆլիկտների մասին շատ դեպքերում ինքը տեղեկանում էր միայն, երբ դրանք արդեն եղած էին լինում, քանի որ միշտ չէ, որ ներկա էր լինում նկարահանումներին: