Ընդամենը 4 տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ:
Մարտական գործողություններն ընթացան արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում:
Ռազմական դրություն էր և´ Արցախում, և´ Հայաստանում: 44 օր շարունակ հայ զինվորները, կամավորները կռիվ տվեցին սիրիացի ահաբեկիչների դեմ: Զոհվեցին հազարավոր հայորդիներ, ունենք գերիներ ու անհետ կորածներ, նրանց մինչ օրս դեռ սպասում են…
Դերասանուհի Լիանա Վանոյանն անդրադարձել է այս աղետալի օրվան ու մեր ներկային.
«Մենք ապրել ենք մինչև պատերազմը, իսկ պատերազմը մեր երկրում չի ավարտվել, սիստեմատիկ կորուստներ ու մահ, սա է իրականությունը: Կիսատ մնացած կյանքեր, երազանքներ,ընտանիքներ… Տապալված խաղաղություն …. 4 տարի է անցել: 4 տարի անցավ, բայց աղետը չավարտվեց, անհետ կորածներ, գերիներ, մասնատված հայրենիք»,- գրել է դերասանուհին: