Մենք հասել ենք մի կետի, որ հայհոյանքը համացանցում նորմալ ա ու դա լայքում են կանայք. Արամ MP3

  • Apr 08, 2023

Ամալյա Հովհաննիսյանն իր Look&Face հաղորդման շրջանակներում հյուրընկալել է երգիչ, դերասան Արամ MP3-ին:

Starnews-ը հետևել է  անկեղծ զրույցին, որի ընթացքում երգիչը  խոսել է մի շարք թեմաների մասին, այդ թվում շոուբիզնեսի ներկայացուցիչներին ուղղված քննադատությունների, համացանցում առկա բացասական մեկնաբանությունների մասին:

Զրույցի ընթացքում խոսվեց քաղաքական հայացքներով կիսվել-չկիսվելու, ուղղորդելու և լռելու, ինչպես նաև 2 դեպքում էլ քննադատվելու մասին:

Արամը նշեց, որ բարդ է, քանի որ Հայաստանի Հանրապետությունու  տեղի ունեցող ցանկացած իրավիճակի ժամանակ թիրախավորվում են առաջինը շոուբիզնեսյան ներկայացուցիչները`անկախ խոսել-չխոսելուց:

«Հիշում եմ, որ Սուրմալուի դեպքերից հետո չեղարկեցի համերգս, այդ գրառումս այնպես տարածվեց, որ ես ուզում էի հարցնել`լավ, ես ի՞նչ ասեցի, նորմալ բան եմ ասում:Ասում էին`հալալա էս տղուն, բայց ախր էդ նորմալա, ժողովուրդ, այսինքն`ոչ մի հերոսական քայլ չկար էդ ամենի մեջ»:

Արամը, խոսելով համացանցում առկա մեկնաբանությունների մասին, նշեց հետևյալը.

«Մեկնաբանությունները համացանցում աբսուրդի մոտեցող իրավիճակա,կամ պիտի  Պոպ կոռնը վերցնես, ուղեղդ անջատած կարդաս, կամ պետքա «քցվես»: Էդ մեկնաբանությունները պետք չի կարդալ: Ես հիմա խոսում եմ բոլորիս անունից: Մարդիկ կան, ընդհանրապես չեն խոսում սրա մասին, գժվում, գնում են էս երկրից, ասում են`էս նեգատիվն էլ հաճելի չի: Հետո էլ ասում են էս մարդկանց մասին`ըհն, թողեց գնաց: Ինչի՞ համարա էս ատելությունը:Մենք հասել ենք մի կետի, որ հայհոյանքը համացանցում նորմալ ա դարձել, ու դա լայքում են կանայք, մենք այ էդ կետին ենք հասել»,-նշեց Արամը:

Մեկնաբանություն

Որոնում