Երեկ StarNews.am-ը անդրադարձել էր Մերի Հակոբյանի վերջին հրապարակմանը։ Դերասանուհին տեղադրել էր մի տղայի հետ լուսանկար ու գրառում արել։ Հրապարակումից հետո հանրությունը շտապել է շնորհավորել Մերիին ու երջանկություն մաղթել։
Արդեն ժամեր անց ինստագրամյան էջում Մերին հերքում է տարածվող լուրերը։ Դերասանուհին նախ հեռացրել է իր էջից լուսանկարն ու պարզաբանելով հայտնել.
«Թյուրիմացություն է պատահել, լուսանկարում զույգ քույրս է՝ ամուսնու հետ։ Ուրախ կլինեմ, որ լրատվամիջոցները նույնպես հերքեն այս փաստը».- իր խոսքում նշել է Մերին։
StarNews-ը ներկայացնում է դերասանուհու, արդեն իսկ հեռացված լուսանկարներն ու գրում, որ մենք խոսում ենք միայն փաստերի լեզվով։