Ձեր գովազդն այստեղ

Մերի Մակարյանն այլևս չի թաքցնում դստերը. միայն տեսնեք`ում է նա նման

  • Mar 23, 2023

Նախորդ ամիս StarNewsը առաջինն էր տեղեկացրել, որ Լոս Անջելեսում բնակվող դերասանուհի Մերի Մակարյանը կրկնակի մայրացել է`  ծնվել է նրա որդին:

StarNews-ը բացառիկ լուսանկար էր ներկայացրել նորածին որդուց:

Նշենք, որ Մերին և ամուսինն ունեն նաև մեկ դուստր`Էլիզան, ում դեմքը դերասանուհին միշտ խուսափում էր ներկայացնել հանրությանը, սակայն կարծես դերասանուհին սկսել է հրապարակումներ անել դստեր մասնակցությամբ:

Նա նշել էր, որ ցանկությունը`դստեր լուսանկարների չհրապարակման եղել է ամուսնունը:

Եվ ահա Մերին սթորի է արել`ցույց տալով ինչպես է դստերը ճանապարհում տնից և ինչպես է որդին կաթ ուտում:

Այնպիսի տպավորություն է, որ փոքրիկ Էլիզան հայրիկին է նման:

Նշենք նաև, որ դերասանուհին չի հայտնել, թե ինչպես է անվանակոչել որդուն, անգամ նա նվերների վրա, որտեղ գրված է որդու անունը, ծածկում է, որպեսզի չերևա:

Դե իսկ` StarNews–ի ունեցած տեղեկությունների համաձայն Մերին որդուն անվանակոչել է Հայկ:

Մեկնաբանություն

Որոնում