Այսօր գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ`Շողերինայի ծննդյան տարեդարձն է: Շողերինային մի շարք բարեմաղթանքներ են հղել հայ հայտնիները: Մեր աչքից չի վրիպել նաև նրա հարսի`Ինգայի շնորհավորանքը սկեսուրին:
«Ծնունդդ շնորհավոր, մեր մամա»,- գրել է Ինգան:
Նշենք, որ Շողերինան այս պահին գտնվում է ԱՄՆ-ում իր թոռնիկի ծննդյան առթիվ: Նրա հետ մեկնել է նաև իր հարսը:
Նշենք, որ նախորդ տարեվերջին StarNews-ը ներկայացրել էր Սամվել Ալեքսանյանի որդու`Դուբայում կայացած հարսանիքի կադրերը: Այս հարսանիքի կադրերը`ի տարբերություն այս ընտանիքի նախորդ հարսանիքների, ավելի քիչ էին տարածվում:
Հետաքրքրականն այն է, որ նախկին դեպքերում համացանցում տարածվում էին խնամիների ով լինելը, սակայն այս անգամ կարծես թե տեղեկություններ չկան`Ալեքսանյանի հարսի ընտանիքի և հնարավոր օլիգարխիկ բարեկամների մասին:
Ինչևէ, հետևելով նրա հարսանեկան լուսանկարներին և կերպարին` ակնհայտ երևում էր, որ Սամվել Ալեքսանյանի հարսի`Ինգայի ճաշակը տարբերվում է իր «տալերի» ճաշակից, նա նախընտրել է առանց քարերի ու փայլերի, ավելի յուրօրինակ և արիստոկրատ հարսանեկան զգեստ ու կերպար:
Նշենք, որ հարսանիքը ավելի վաղ ծրագրված է եղել, սակայն պատերազմի պատճառով հետաձգվել է: Եվ ահա` Ալեքսանյանը ամբողջ հարսանեկան թիմին որոշել էր տանել Դուբայ՝ հատուկ չարթերային չվերթով օդանավ վարձելով։
Ձևավորողներ, երաժիշտներ, անգամ վարսահարդարներ և դիմահարդարներ էին Հայաստանից գնացել` օլիգարխիկ հարսանիքի մասը կազմելու:
Ալեքսանյաններն իրենց այս քայլով կարծես խուսափում էին պատերազմող երկրում նման գերշքեղ և միլիարդներ արժեցող հարսանիք նշել`քննարկումներից և քննադատություններից զերծ մնալու համար: