Starnews.am-ը ներկայացրել է երգիչ Անդրեի սիրո պատմությունն ու դրա մանրամադները: Ժամեր առաջ Անդրեն տեսանյութ է տարածել`գրելով հետևյալը.
«Մեր չեղարկված հարսանիքը դեռ կանենք մեր լեռներում, կարևորը` պահենք մեր սերը»:
Այստեղից հետևություն, որ զույգը նախատեսել է նշել հարսանյաց արարողությունն Արցախում, սակայն պատերազմը խանգարել և չեղարկել է այն:
Հիշեցնենք, որ երգիչ Անդրեն Տաթևի վանքում անսպասելի ու հուզիչ առաջարկություն է արել իր սիրելին:
Տեսանյութը տարածվել է համացանցում, որին կից երկրպագուները շնորհավորանքներ են գրել Անդրեին և իր սիրելիին` Անիին:
Նշենք, որ Անդրեն և սիրելին ծանոթացել են X ֆակտոր նախագծի շրջանակներում: Հետևելով տեսանյութին`ակնհայտ երևում է Անդրեի աչքերի փայլը: Կարելի է ասել` սեր` առաջին իսկ հայացքից:
Անդրեի սիրելին բավականին երիտասարդ աղջիկ է: