StarNews-ն առաջինն է տեղեկացրել, որ երեկ երեկոյան լույս աշխարհ է եկել Հասմիկ Խոջյանի առաջնեկը։ Դերասանուհին դուստր է ունեցել, ում տվել է Նարէ անունը։
Նշենք, որ քիչ առաջ Հասմիկը հոլովակ է հրապարակել ու գրել.
«Բարի գալուստ մեր աղջիկ, մեր ընտանիքի լույս ու մեր գարուն»:
Նշենք նաև, որ հղիության ողջ ընթացքում Հասմիկը պլանավորում էր ասել դստեր համար որոշված անունը, սակայն հետո անկեղծացավլ որ ամուսինը թույլ չի տալիս վաղ հայտնել անունը։
Ինչևէ`StarNews-ը ևս մեկ անգամ շնորհավորում է զույգին դստեր ծննդի կապակցությամբ: