Մարիամ Ալեքսանյանը օրեր առաջ իր ինստագրամյան էջում հրապարակել էր հոլովակ, որտեղ ակնարկում էր նոր սիրելի ունենալու մասին։
Երեկ դերասանուհին նոր հոլովակ է տեղադրել, որտեղ, ըստ StarNews-ի, դերասան Հակոբ Տեր-Վարդանյանի հետ է։
Ռոմանտիկ հոլովակը ուրախացրել է Մարիամի հետևորդներին։ Նրանցից շատերը մեկնաբանություններում նշել են, որ դերասանները հոլովուդյան զույգի են նման:
Ներկայացնում ենք այդ հոլովակն ու չհաստատելով նշում, որ կարծես թե Մարիամը հոլովակով ցույց է տալիս, որ նոր սիրելին հենց դերասանն է:
Նշենք, որ Մարիամի նախկին նշանածը` Գոռը երեկ նոր լուսանկար է հրապարակել, որտեղ նա ինչ որ աղջկա գրկում է: Հետաքրքիրն այն է, որ Գոռը դեռևս փակ է պահում աղջկա դեմքը` պահելով ինտրիգը:
Գոռը լուսանկարին կցել է Արա Մարտիրոսյանի «Моя» երգը: