StarNews–ը առաջինն էր տեղեկացրել, որ Լոս Անջելեսում բնակվող դերասանուհի Մերի Մակարյանը կրկնակի մայրացել է`րոպեներ ծնվել է նրա որդին:
StarNews-ը բացառիկ լուսանկար էր ներկայացրել նորածին որդուց:
Սակայն դերասանուհին չէր հայտնել, թե ինչպես է անվանակոչել որդուն, անգամ նա նվերների վրա, որտեղ գրված է որդու անունը, ծածկում է, որպեսզի չերևա:
Դե ինչ` StarNews–ի ունեցած տեղեկությունների համաձայն Մերին որդուն անվանակոչել է Հայկ:
Նշենք, որ Մերին ունի նաև մեկ դուստր`Էլիզան, ում դեմքը դերասանուհին միշտ խուսափում էր ներկայացնել հանրությանը, սակայն վերջերս մի քանի հրապարակումներում նա երևաց: