Երգչուհի Սիրուշոն իր ինստագրամյան էջում հրապարակել է իր ամուսնու և որդիների նվերն իրեն`մարտի 8-ի առթիվ:
Լևոնը, Ռոբերտն ու Միքայելը Սիրուշոյի 2019 թվականին Շուշիում արված լուսանկարը լեգոյի տեսքով հավաքած նվիրել են երգգչուհուն:
«Միասին են հավաքել»,-կից գրել է երգչուհին:
Նշենք, որ ավելի վաղ Սիրուշոն գրել էր, որ նոր է վերադարձել Հայաստան.
«Վերադառնում ես Հայաստան, նորությունները կարդում ու ոչ մարտի 8-դ է գալիս, ոչ նորաձևության շաբաթը: Սա է դարձել մեր իրականությունը, որի մեջ սովորում ենք ապրել: Շնորհավոր մեր բոլոր ուժեղ ու պայքարող կանանց տոնը»,- գրել էր նա: