Արդեն տեղեկացրել ենք, որ Սուրեն Փահլևանյանն ու Յանան ամուսնալուծվել են: Սուրեն Փահլևանյանը պարբերաբար սթորիներ է հրապարակում, որոնցում ներկայացնում է, թե ինչպես է իր ժամանցը վայելում ընկերների հետ:
Օրեր առաջ էլ նա լուսանկար է հրապարակել, որտեղ ցույց է տվել իր ծնողներին ու շնորհավորել նրանց ծննդյան օրը:
Հավելենք, որ լ Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի ամուսնալուծության մասին հայտնի է դարձել վերջերս:
Լուրի իսկությունը ճշտելու համար Armady.am-ը կապ էր հաստատել Յանայի հետ.
«Տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ես միայն կհաստատեմ, բայց ավել բան ասել այլևս չեմ ցանկանում»,-կայքի հետ զրույցում նշել էր Յանան:
Նշենք, որ Սուրենն այս թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ չի անում: