Երեկ երգչուհի Անահիտ Սիմոնյանի մայրիկի ծննդյան տարեդարձն էր: Երգչուհու մայրիկի համար շքեղ երեկո էին կազմակերպել ռեստորաններից մեկում:
Տեսանյութերից մեկում երևում է երգչուհու մայրիկի շքեղ տորթը և երևում է, թե ինչպես է նա իր բարեկամների և կոլեկտիվի հետ միասին վայելում իր օրը:
Հատկանշականն այն է, որ Անահիտի մայրիկը նաև Անահիտի որդու հետ է տանգո պարում, որի ժամանակ երևում է նրա հուզմունքն ու արցունքները:
Անահիտն իր մայրիկի ծննդյան օրը բավականին համեստ և նուրբ տեսք ուներ: Ներկա էր նաև Անահիտի քույրը`որդու հետ:
Նշենք, որ երգչուհին նաև ջերմ և սերտ կապեր ունի իր հայրիկի հետ: Նա հաճախ է հրապարակում հոր լուսանկարն ու պատմում իր մեծ սիրո մասին: