Արդեն տեղեկացրել ենք, որ Հասմիկ Խոջյանը սպասում է իր առաջնեկին: Վերջինս ինստագրամյան իր էջում միշտ ներկայացնում է իր առօրյան: Սակայն հղիության մասին լուրը հրապարակեց այն ժամանակ, երբ Starnews-ն առաջինը նկատեց ու հրապարակեց այն:
Հիմա հղի դերասանուհին իր հանգիստն է վայելում, որից անընդմեջ հրապարակումներ է անում: Հասմիկն ասես ամեն կերպ փորձում է ցուցադրել իր շքեղ կյանքը:
Հասմիկ ջան, մի քիչ քեզ տեսած պահիր, թե չէ թվում է, որ չտեսություն ես անում:
Նշենք, որ Հասմիկն ամեն կերպ փորձում է թաքցնել իր ամուսնու դեմքը: Նա իր նշանադրությունից և հարսանիքից անընդհատ հրապարակումներ էր անում, բայց ամուսնու դեմքը այդպես էլ թաքուն էր պահում: