Նախորդ ամիս StarNews–ը առաջինն էր տեղեկացրել, որ Լոս Անջելեսում բնակվող դերասանուհի Մերի Մակարյանը կրկնակի մայրացել է` ծնվել է նրա որդին:
StarNews-ը բացառիկ լուսանկար էր ներկայացրել նորածին որդուց:
Նշենք, որ Մերին և ամուսինն ունեն նաև մեկ դուստր`Էլիզան:Մերին հրապարակել է սթորիներ`ցույց տալով ու նշելով, որ դուստրն իրեն շատ է օգնում նորածին որդու խնամքի հարցում:
Նշենք,որ դստեր դեմքը դերասանուհին միշտ խուսափում էր ներկայացնել հանրությանը, սակայն կարծես դերասանուհին սկսել է հրապարակումներ անել դստեր մասնակցությամբ:
Նա նշել էր, որ ցանկությունը`դստեր լուսանկարների չհրապարակման եղել է ամուսնունը:
Սակայն ի տարբերություն դստեր`Մերին որդու մասնակցությամբ տեսանյութեր տարածում է ծննդյան առաջին օրվանից, սակայն այս անգամ փորձում էր թաքցնել նրա անունը: Սակայն մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն`Մերին որդուն Հայկ է անվանակոչել: