Գաղտնիք չէ, որ տևական ժամանակ է համացանցում ակտիվորեն քննարկվում է երգիչ Մգեր Արմենիայի ամուսնալուծության վերաբերյալ լուրը:
Starnews-ը նկատել էր, որ զույգը միմյանց չի հետևում ինստագրամյան էջերում և չի հրապարակում համատեղ լուսանկարներ:
Սակայն այս լուրերից կարճ ժամանակ անց զույգը կարծես ուղղել է իր «սխալը»:
Նրանք սկսել են միմյանց հետևել, հավանել միմյանց հրապարակումներն ու մեկնաբանություններ թողնել:
Այս անգամ մեր աչքից չի վրիպել, թե ինչպես են Մհերն ու կինը`իրենց որդու հետ մեկնել հանգստի: Մհերը հրապարակել է իրենց համար պատրաստված ռոմանտիկ անկողինը, որը ներկայացնում ենք ստորև:
Հիշեցնենք, որ երեկ Մհերի կնոջ ծննդյան օրն էր: Երգիչը շնորհավորել էը կնոջ ծննդյան տարեդարձը: Նա լուսանկար էր հրապարակել, ինչին նա կցել էր երգ, որի բառերն հետևյալն են` «Քեզ ոչ մեկի չեմ տա»….
Նշենք, որ ավելի վաղ մեր աչքից չր վրիպել, որ արդեն մի քանի անգամն է Մհերի ու իր կնոջ հրապարակումներում, որտեղ իրենց որդին է, կա նաև մեկ այլ փոքրիկ`աղջնակ, ով շատ նման է նրանց որդուն: Արդյո՞ք այս ընթացքում նրանք թաքույ դուստր են ունեցել, թե՞ պարզապես նմանություն կա երեխաների միջև, կպարզի StarNews-ը: