Երգչուհի Սիրուշոն երկարատև դադարից հետո կրկին սկսել է իր ինստագրամյան էջում և´ աշխատանքային, և´ անձնական հրապարակումներ անել:
Այս անգամ նա հրապարակել է դստեր մանկասայլակի լուսանկարները` նշելով, որ այն նվեր են ստացել:
Սիրուշոյի խոսքով`իրեն գնելու շատ քիչ բան է մնացել, քանի որ բոլորը տարբեր նվերներ են մատուցել Զաբելին:
Ինչ խոսք`մանկասայլակը բավականին թանկարժեք է և շքեղ տեսք ունի, այ
մեր ունեցած տեղեկությունների համաձայն
1 միլիոն դրամ արժե:Հավելենք, որ Զաբելը լույս աշխարհ է եկել ԱՄՆ-ում: Փոքրիկի անունը դրված է ի պատիվ 2 տատիկների:
Հիշեցնենք, որ նախքան ծննդաբերելը Սիրուշոն տեսանյութ էր հրապարակել, որում ցուցադրել էի իր փորը՝ այդ ձևով հերքելով այն բոլոր խոսակցությունները, որոնց համաձայն՝ իր երեխաներին ունենում է մեկ ուրիշ կին: Նա հրապարակած տեսանյութին կից գրել էր հետևյալը.
«Արդեն երրորդ անգամ եմ լսում իմ մասին ամենամեծ անհեթեթություններից մեկը, որ երեխաներիս իրականում ինքս չեմ ունենում, իմ փոխարեն ուրիշն է դա անում: Առաջին երկու անգամը լուրջ չընդունեցի ու մտածեցի, եթե ուշադրություն չդարձնեմ, անիմաստ խոսակցությունը կմարի: Նաև փորձեցի այս անգամ ավելի շատ կիսվել այս շրջանի տեսանյութերով, բայց, փաստորեն, թեման դեռ կա, ընդ որում պատճառաբանությունն էլ այն է, որ նախընտրել եմ խնայել կազմվածքս:
Շատ ուրախ եմ, որ փոխնակ մայրերի հնարավորություն է ստեղծել բժշկությունը բոլոր կանանց համար, ովքեր խնդիր ունեն, բայց ինձ մոտ նման միտք երբեք չի եղել ու դրա կարիքն էլ չի եղել:Որքան էլ սովոր եմ, որ իմ տարբեր «ձեռքբերումներ» վերագրվում են բոլորին բացի ինձնից, այս մեկը, գոնե, թող մնա ինձ:))
Ոչ կազմվածքիս մասին եմ մտածել, ոչ ժամանակիս, ոչ էլ աշխատանքիս: Արդեն երրորդ անգամ գնացել եմ այս քայլին` գիտակցելով բոլոր դժվարությունները ու շնորհակալ եմ եղել, որ բնությունն ինձ նման հնարավորություն»: