Սիրված երգիչ Արտաշ Ասատրյանն այս պահին գտնվում է Մալդիվներում: Նա իր կնոջ հետ մեկնել է հանգստի: Արտաշը արդեն իսկ հրապարակել է լուսանկար, որտեղ կինն իր գրկում է:
Այստեղից պարզ է դառնում, որ Արտաշը կնոջ հածար գերշքեղ նվեր է մատուցել` հանգստի տեսքով:
Նշենք, որ օրերս StarNews-ը հրապարակում էր արել սիրված երգիչ Արտաշ Ասատրյանի անձնականի վերաբերյալ:
Բանն այն էր, որ եղբայրների հաշտությունից հետո Արտաշը որդու հետ մեկնել էր ԱՄՆ և չէր վերադարձել իր ընտանիքի մյուս անդամների մոտ:
Նա հրապարակումներ էր անում, որտեղ իր եղբոր ընտանիքն էր, սակայն որևէ լուր չէր հայտնում իր անձնականի և կնոջ մասին:
Սա տպավորություն էր ստեղծել, որ երգչի անձնականում ամեն բան հարթ չէ, և միգուցե նա ամուսնալուծվել է:
Սակայն ավելի ուշ սիրված երգիչը StarNews-ի հետ զրույցում հերքեց լուրը: