Վարդուհի Վարդանյանի հարսը՝ Մերի Ղազարյանը հրապարակել է դստեր նոր լուսանկարը: Հետևելով նոր լուսանկարին երևում է, թե որքան է փոքրիկ Վարդուհին մեծացել և որքան նման է նա իր տատիկին:
Հավելենք, որ ավելի վաղ Starnews-ն տեղեկացրել էր, որ փոքրիկը ծնվել է հունիսի 3-ին:Նշենք, որ Մերին բավական ակտիվ է համացանցում: Նա հաճախ է հարց ու պատասխաններ կազմակերպում ինստագրամյան հարթակում: Նա թե հղիության ընթացքում, թե մայրանալուց հետո կիսվում է իր փորձով:
Մերին նաև ամուսնու և դստեր մասնակցությամբ հուզիչ տեսանյութ էր հրապարակել: Նախքան մայրանալն էլ ներկայացնում էր, թե ինչպես է անցել իր հղիության ընթացքը, ինչպես է սնվում և այլն: Օրերս էլ Մերին ցույց է տվել, թե ինչպես է դստեր հետ զբոսնում:
Դեռևս ամիսներ առաջ Ռուբենը և Մերին հայտնել էին երեխայի սեռը՝ հրապարակելով հոլովակ, որտեղ պայթեցնում են փուչիկը, որտեղից թափվում են վարդագույն թերթիկներ: Նշենք, որ երեխային տվել են Վարդուհի անունը՝ ի պատիվ տատիկի: Անվան ընտրությունը Մերին բացահայտել էր դեռ ամիսներ առաջ:
Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2021 թվականի հունվարի 21-ին, իսկ զույգի քավորն էր Լևոն Քոչարյանն ու երգչուհի Սիրուշոն: Նրանց հարսանեկան խնջույքին ներկա էին շոու բիզնեսի գրեթե բոլոր ներկայացուցիչները: Ռուբենը և Ռազմիկ Ամյանը միասին կատարել էին Մերիին նվիրված երգը: