Հումորիստ,դերասան Գարիկ Պապոյանի կինը`Մարիաննա Վարդանյանը, ոչ պակաս ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա հետևորդների մեծ բանակ ունի, ակտիվ վարում է իր միկրոբլոգը՝ պատմելով առօրյայի և վեգան լինելու մասին: Եվ ահա Մարիաննան հրապարակել է հոլովակ, որտեղ ներկայացրել է իր արտաքին կտրուկ փոփոխությունը։
Մարիաննան փոփոխել է սանրվածքը՝ կտրելով և բավականին կարճացնելով այն։
Շատերը մեկնաբանություններում գրել են, որ Մարիաննան անճանաչելի է դարձել:
Հիշեցնենք, որ Մարիաննան ու Գարիկը 3 դուստր ունեն՝ Ամելին, Ադանեն և Ագաթան: Փոքրիկ Ագաթան լույս աշխարհ է նախորդ տարի: Նշենք, որ Գարիկը և Մարիաննան ամուսնացած են արդեն 10 տարի։
Հավելենք, որ վերջերս Մարիաննան անկեղծ խոստովանություն էր արել.
«Ես անկեղծ ահավոր երջանիկ եմ 3 աղջիկների մամա լինելու համար։ Գժվում եմ աղջիկներիս համար և զարմանում եմ կարծրատիպային մտածելակերպով մարդկանց վրա և սեռով պայմանավորված աբորտների մասին ունեմ հետևյալ կարծիքը՝ դա մարդասպանություն է, քանի որ հղիության 4-րդ ամսում է սեռը պարզ լինում, իսկ այդ ժամկետում պտուղը լիարժեք ձևավորված է լինում։
Ես այն մարդն եմ, ով շարունակ լսում է՝
-«Ոչինչ հաջորդը տղա կլինի»
-«4-րդն էլ ես ունենալու՞»
-«Ազգի շարունակություն ա պետք»
-«Ոչինչ, կարևորը առողջ բալիկներ լինեն»
«Ոչինչ», համոզված եմ՝ մեր հասարակության մեջ կնոջ դերը բարձրանալու է․ կինը կյանք է, գեղեցկություն, մայրություն, սեր, կիրք։ Գնահատենք, սիրենք ու սիրվենք»։
Մարիաննան փոփոխել է սանրվածքը՝ կտրելով և բավականին կարճացնելով այն։