ՇՈԿ.Միայն տեսնեք Մարիամ Մելիքյանի թուրք ամուսնու շքեղ նվերը

  • Nov 18, 2022

Թուրքիայում բնակվող Մարիամ Մելիքյանը հրապարակել է լուսանկարներ, որոնցում հպարտությամբ ցույց է տվել, թե ինչպես է ամուսինն իրեն շքեղ ծաղիկներ նվիրել:

Հիշեցնենք, որ վերջերս Մարիամ Մելիքյանը կրկին հեգնական տոնով էր խոսել իր սկեսուրի մասին։ Նա ինստագրամյան սթորիներ էր հրապարակել, որոնցում պատմել էր, որ արթնացել է սկեսուրի զանգից, քանի որ վերջինս իր համար հյուրասիրություն էր կազմակերպել։

Մարիամն ակնհայտորեն ցույց էր տվել, որ սկեսուրի զանգն իրեն դուր չէր եկել․ «Սկեսուրս իբր լավություն ա արել, զանգել ու հանել ա քնից։ «Մերսի» շատ, մամ ջան»,-հեգնական ձևով նշել էր դերասանուհին։

Հավելենք, որ Մարիամը հաճախ է ինստագրամյան էջում հարց ու պատասխան կազմակերպում։ Դերասանուհին դրա շրջանակներում  խոսել էր այն մասին, որ եղել են դեպքեր, երբ վիճել է սկեսուրի հետ:

Ըստ նրա՝ պատասխանել է սկեսուրին, քանի որ ինքը խելոք հարսիկ չէ, ավելին՝ ինքը տակը մնացող չէ, ինքն իրեն պաշտպանել գիտի: Մարիամը նաեւ նշել է, որ նույն պատկերն է նաեւ սկեսրայրի դեպքում, հարկ եղած դեպքում նրան էլ է կտրուկ պատասխանում:

Մարիամը հայտնել էր նաև, որ իր սկեսուրը քուրդ է, համացանցում էջեր չունի, լինելու դեպքում էլ՝ հայերենին չի տիրապետում: Չնայած դրան՝ դերասանուհին վստահեցնում է, որ ինքը և սկեսուրը շատ լավ հարաբերություններ ունեն։

Մեկնաբանություն

Որոնում