Ներկայումս ամերիկաբնակ դերասանուհի Շուշաննա Թովմասյանը, ով լսարանին հայտնի է հատկապես «Դժվար ապրուստ» հեռուստասերիալից,հրապարակել է ավագ որդու լուսանկարը, որտեղ երևում,թե որքան է մեծացել նա:
Նշենք, որ Ամանորին Շուշաննան երկրորդ անգամ մայրացել է` լույս աշխարհ է եկել նրա երկրորդ որդին։
Դերասանուհին իր ինստագրամյան էջում հիվանդանոցից լուսանկար էր հրապարակել` հայտնելով այդ մասին։
«Բարի գալուստ իմ իրականացած երազանք».-լուսանկարին կից գրել է Շուշաննան։
Հավելենք, որ որդուն զույգը տվել է Ադամ անունը։
Հիշեցնենք, որ Շուշաննան և ամուսինը բավականին լավ էին ապրում Հայաստանում և պահանջված էին իրենց մասնագիտության մեջ, բայց որոշեցին տեղափոխվել ԱՄՆ։
Իր հարցազրույցներից մեկում դերասանուհին նշել էր, որ այս շրջանում Հայաստան չեն գալու: Ըստ Շուշաննայի՝ իրենք մեկնել են Հայաստանից, քանի որ չունեին աշխատանքային կայունություն, մոտ ապագայում իրենց կյանքը պլանավորում են ԱՄՆ-ում: