Միայն քեզ գրկելու,համբուրելու, սիրելու համար արժեր աշխարհ գալ․․․ Ալեքսանդր Բաբասյանի սիրո պոռթկումը

  • Dec 06, 2022

Դերասան Ալեքսանդր Բաբասյանն այն հայտնիներից է, ով բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում:Ալեքսանդրը հաճախ է որդու մասնակցությամբ հրապարակումներ անում և խոսում իր հայրական մեծ սիրո մասին: starnews.am-ը ներկայացնում է Ալեքսանդրի հերթական հրապարակումը, որը ևս որդուն է ուղղված: Նա Ալեքսի հետ լուսանկար է հրապարակել և գրել.

«Միայն քեզ ունենալու համար, միայն քեզ գրկելու ու համբուրելու համար, միայ քեզ սիրելու և քո կողմից սիրվելու համար արժեր աշխարհ գալ, իմ միակ սեր»:

Հավելենք նաեւ, որ ավելի վաղ Starnews-ի հետ զրույցում Ալեքսանդրն ասել էր, որ չնայած նախկին կինը  սիրելի ունի, սակայն որդու կյանքում ինքը շարունակելու է մնալ միակ տղամարդը:

Նշենք, որ ներկայումս Լիլիթն ակնարկում է, որ բաժանվել է սիրելիից: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ  Լիլիթը Tert.am.life-ի Liferoom հաղորդման շրջանակներում առաջին անգամ խոսել էր իր եւ Ալեքսանդրի ամուսնալուծության եւ դրա պատճառի մասին:

Ըստ Լիլիթի՝ այդ շրջանում ինքն այլ մարդ էր,   միշտ լարված եւ դեպրեսիվ էր: Լիլիթի խոսքով՝ մանր եւ մեծ պատճառներ շատ կային, սակայն գլխավորն այն էր, որ տվյալ մարդը չէր սիրում իր հոգին, ինչն էլ բերում էր իր եսի ինքնաոչնչացմանը:

Լիլիթը նաեւ խոստովանել էր, որ Ալեքսանդը իրեն բազմիցս դավաճանել է: «Սկզբում մտածում ես՝ խնդիրը քո մեջ է, արտաքինիդ, կենցաղի հետ կապված ինչ-որ մի բան, շատ ուշադրություն չես հատկացրել, հետո հասկանում ես՝ գուցե պատճառ չկար… Այդ մարդն ոչ թե վատն է կամ լավը, այլ ուղղակի այդպիսինն է: Նա նախընտրեց մի ծառ, որի վրա շատ պտուղներ կան, սակայն որոնք փտած են: Նա չնախընտրեց թուփ, որի վրա մեկ պտուղ կա, սակայն՝ լավը եւ հասած: Նրա կողքին շատ կանայք կարող են լինել, սակայն այնպիսին, ինչպիսին ես եմ՝ չի լինի», -նշել էր  Լիլիթը:

Ըստ Լիլիթի՝ ինքը եւ Ալեքսանդրը ներկայումս նորմալ հարաբերություններ ունեն, քանի որ ունեն համատեղ երեխա, ինչի համար էլ պարտավոր են հարգել միմյանց:

Մեկնաբանություն

Որոնում