Վերջին ամսվա ընթացքում Երևանում տարածված է եվրատեսիլյան շունչը, ամբողջ Երևանն ու հատկապես Երևանի կենտրոնը զարդարվել է միլիոններ արժողությամբ ձևավորումներով, լուսավորությամբ և դեկորներով:
Starnews.am-ը որոշեց այս մասին անպայման խոսել: Ինչ խոսք` գեղեցիկ է, սակայն ոչ պատերազմը դեռ չավարտված երկրում: Այո, մեզ մոտ պատերազմը չի ավարտվել, քանի դեռ սահմանին վտանգ կա, քանի դեռ շատ մայրեր դեռ չեն գտել իրենց որդիների մարմիններն ու հողին հանձնել:
Եվ որքան էլ համաձայնվենք, որ պետք չէ տարիներ շարունակ սգալ, պետք է ոտքի կանգնել և հանուն երեխաների այս ձևավորումներն ու շքեղություններն անել, այնուամենայնիվ պետք է հիշել` երեկ ելույթ էին ունենում երիտասարդներ, ումից ընդամենը 2-3 տարի մեծ տղաներ են զոհվել ու անհետ կորել:
Իսկ ինչ է զգում այս պահին այն ծնողը, որ ընդամենը 3 ամիս առաջ իր որդուն «տվեց» հանուն հայրենիքի, իսկ այսօր այդ հայրենիքը պսպղուն շոուների մեջ է: Իսկ այսօր այդ հայրենիքը, մոռացել է սահմանի կարիքը:
Իսկ ի՞նչ կլինի, եթե Աստված չանի, կրկին նույն իրավիճակը լինի: Ի՞նչ ենք անելու մենք: Ինչպես ենք այդ նույն երեխաներին բացատրելու, որ զենքի փոխարեն լույս ենք գնել, Կառավարության շենքի պատերը ծակել, որ աշխարհին ցույց տանք շքեղությունը:
Շքեղություն, որը կեղծ է, որը ոչ մի բարոյական արժեք չունի:
Շքեղություն, որով երկիր չենք պահելու, որով կյանքեր չենք փրկելու:
Շքեղություն, որով չգիտես` ինչի ենք հասնելու….