Մի արեք էլի, ախպոր պես, զզվելիա. Սևակ Ամրոյանը Դիանա Գրիգորյանի՞ն է ակնարկում

Join Telegram
  • Apr 13, 2023

Երգիչ Սևակ Ամրոյան երեկ գրառմամբ էր հանդես եկել` անդրադառնալով հայկական բանակի կորուստներին և այդ ընթացքում ինստագրամյան հարթակում տիրող անտարբերության մասին: Նա հետևյալն էր գրել.

«Լավ ընդամենը երեկ հերոս տղերք են զոհվել սահմանին, հանուն հայրենիքի, մեր ու ձեր ընտանիքների համար, դժվարա գոնե մի քանի օր ձեր քեֆերի, համերգների ու չգիտեմ ինչերի story-ները չանել, մի արեք էլի ախպոր պես, զզվելիա!

Հավերժ փառք բոլոր ընկածների»:

Հատկանշականն այն էր, որ հենց այդ օրը համացանցում տարածվում էր Դիանա Գրիգորյանի ծննդյան տարեդարձի տեսանյութերն ու ուրախ կադրերը, որտեղ Դիանայի գործընկերներն ու սերիալի դերասանները անակնկալ էին արել իրենց պրոդյուսերին. նրանք մուլտհերոսների հագուստով գնացել էին Դիանայի տուն, ապա նաև շենքի բակում անակնկալ արել։

Այստեղից հարց է ծագում`արդյո՞ք Սևակն իր այս գրառմամբ նկատի ուներ հենց այս միջոցառումը, թե՞ Սևակին ընդհանուր վիճակն էր նյարդայնացնել, մենք հստակ ասել չենք կարող:

 

Մեկնաբանություն

Որոնում