Մի դեպք կա, դրա համար զղջում եմ… Ինչու՞ Սիլվի Բարկովան արտասվեց եթերում

  • Apr 28, 2023

Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրը դերասանուհի Սիլվի Բարկովան է: StarNews-ը հետևել է զրույցին:

Հաղորդման ընթացքում Սիլվին խոսել է մի շարք թեմաների, այդ թվում`Հնդկաստան տեղափոխվելու, դժվարությունների, ամուսնու խանդի,Հայաստանում ծննդաբերելու և այդ թեմայով ամուսնու խոչընդոտի մասին:

Սիլվին նշել է, որ սկզբնական շրջանում ամուսինը դեմ է եղել Հայաստանում որդու ծնվելուն, սակայն ի վերջո իրենք ընտրություն են արել ի հարմարավետություն դերասանուհու, և վերջապես Սիլվին երեխային լույս աշխարհ է բերել իր հայրենիքում:

Սիլվին խոսեց հետծննդաբերական դեպրեսիա ասվածի մասին` նշելով, որ ինքը ինչ որ չափով դրա մեջ է, քանի որ, երբ երեխան լաց է լինում, իր հուզական դաշտը խառնվում է իրար:

Սիլվին նշեց, որ որոշել է զբաղվել դիմահարդարի աշխատանքով,որպեսզի Հնդկաստանում գեղեցկացնի հնդկուհիներին:

Սիլվին խոսեց իրադարձության մասին, որի համար զղջում է: Նա չբացեց փակագծերն ու  միայն ասաց, որ դեպքը տատիկի հետ է կապված , ինչն էլ ստիպեց արտասվել դերասանուհուն:

Մեկնաբանություն

Որոնում