Ամերիկաբնակ երգչուհի Շպռոտն իր ինստագրամյան և ֆեյսբուքյան էջերում փեսացու է ման գալիս: Նա հրապարակել է իր քույրիկի նկարն ու գրել հետևյալը.
«Իմ առաջին ու միակ քույրը, մի հատ լավ տղա լիներ`պսակեի քրոջս»:
Հետևորդներին կարծես թե հետաքրքրել է Շպռոտի քույրը, շատերը փորձել են ճշտել` Շպռոտի քրոջ տարիքը:
Նշենք, որ սկանդալային Շպռոտը հաճախ է համարձակ հայտարարություններով հանդես գալիս: Շպռոտին բոլորս բազմիցս տեսել ենք զայրացած, նույնիսկ՝ հայհոյելիս:
Նմանատիպ live-երը Շպռոտի համար սովորական բան են դարձել:
Բացի այդ Շպռոտը մշտապես աչքի է ընկնում իր հակաիշխանական հայացքներով և հաճախ է կոպիտ խոսքերով դիմում ՀՀ իշխանությանը: