Մի օր Հռիփսիմեին ասեցի` չպիտի երգես. Մարտին Մկրտչյանը`խանդի և Հռիփսիմեի արձագանքի մասին

  • Feb 13, 2023

Մհեր Բաղդասարյանը կրկին վերադարձել է ԱՄՆ: Հաղորդավարը վերջերս Հայաստանում էր: Վերադառնալուն պես Մհեր Բաղդասարյանն  իր Տետ ա Տետ հաղորդման շրջանակներում հյուրընկալել է հայկական շոու բիզնեսի ամենահայտնի զույգին`Մարտին Մկրտչյանին և Հռիփսիմե Հակոբյանին։ ՍթարՆյուզը հետևել է և առանձնացրել է զրույցից հետաքրքիր մտքեր։

Հաղորդման ընթացքում տարբեր հարցեր հնչեցին, ինչպես նաև խոսվեց Մարտինի խանդի մասին`Հռիփսիմեի հանդեպ: Նա խոստովանեց, որ եղել է պահ, որ նա դեմ է եղել կնոջ երգելուն.

«Երիտասարդ ժամանակները սերը, մտածողությունը, մի քիչ ավելի ուրիշ տեղ էր, ավելի շատ խանդի ֆոնի վրա մեկ-մեկ զայրանում էի, ասում էի`չէ, չպիտի երգես, բայց հետո հասկացա, որ Հռիփսիմեն ամբողջ կյանքում պիտի երգի, ես իրան ասել եմ` դու պիտի երգես, որովհետև դու ինձնից լավ ես երգում, ես իրավունք չունեմ քեզ թույլ չտալ, միգուցե ինձ մոտ ստացվեր սիրո հողի վրա կտրեի Հռիփսիմեին բեմից, բայց էդ դեպքում ես կկտրեի իրան իրանից, ինքը որպես մարդ կվերանար: Ինքը եթե չերգեր, չեր կարա սիրեր, չեր կարա ապրեր, ես կարծում եմ դա չեմ անի երբեք, որովհետև ես սիրել գիտեմ ու ես սիրում եմ ինձ սիրող մարդկանց: Էնպես որ`ինքը ամբողջ կյանքում պիտի երգի»:

Տվյալ հարցի շուրջ խոսեց նաև Հռիփսիմե Հակոբյանը`նախ պատմելով իրենց ծանոթության մասին.

«Այդ ժամանակ ես աշխատում էի երևանյան հայտնի ակումբերից մեկում: Շատ երգիչներ էին աշխատում այնտեղ, բայց միակ մարդն ում չէի ճանաչում, Մարտինն էր: Կարճ ժամանակ անց ինքը այնտեղ դարձավ իմ պահապան հրեշտակը, իմ եղբայրը: Անգամ ընտանիքիս անդամները եթե իմանում էին, որ Մարտինը ինձ կբերի տուն`ապա հանգիստ էին: Երկար տարիներ այդպես էր, հարազատ քրոջ ու եղբոր նման էինք, մեր ապագա քավորն ասեց`դուք իրար հետ եք ամուսնանալու, էդ անգամ ինձ վիրավորեց, քանի որ իմ եղբոր պես էի ընդունում: Ասեցի`անհնարա, բացարձակ կապ չունենք տեսակներով: Մենք երկուսս էլ նշում էինք, որ մեր կողքը չի կարող լինել մեր ասպարեզից մարդ: Ամուսնացանք այդպես, հետո ես նկատեցի, որ ինչ որ չափով դեմա երգելուս, պայքարել եմ շատ, հնարավոր է բարդ լինել ապրել երգչուհու կողքին, բայց ինքն ինձ այդպիսին է ճանաչել ու սիրել: Ես ես չէի լինի, եթե չերգեի, եթե դեմ լիներ, էլի կլինեի իր կողքին, բայց ապագայում ինքն ինձ չէր սիրի, որովհետև ես իմ պես չէի լինի առանց երգի»:

 

Մեկնաբանություն

Որոնում