44 օրյա պատերազմում հերոսաբար զոհված Մխիթար Գալեյանի մորը`Աստղ Գալեյանին, բերման են ենթարկել Մասիվի ոստիկանություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է տիկին Գալեյանը:
Այնուհետև տիկին Գալեյանը ժողովրդին «մեղադրեց», որ քնած են ու Եռաբլուրում իրենց կողքին չեն:
Մի օր այսպես քնած բոլորիս կկոտորեն:Ուր եք քնած ազգ,Եռաբլուրում չեք:
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ գիշերվանից զոհվածների ծնողները հավաքվել էին Եռաբլուրում, որպեսզի խանգարեն վարչապետի այցն այնտեղ:
Պարզվում է, որ Փաշինյանի այցին ընդառաջ՝ ոստիկանները քաշքշելով բերման են ենթարկել զոհված զինծառայողների մայրերին:
Որից անմիջապես հետո շատ կարճ ժամանակով այցելում է Փաշինյանն ու արագ հեռանում:
Կարդացեք նաև`
ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սրանք տղամարդ չեն, ուժերը միայն զոհվածների ծնողների վրա է պատում. զոհված զինծառայողի մայր