Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը կրկին կմայրանա

  • Feb 25, 2022

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը, երեխայի է սպասում։

Այս մասին տեղեկանում են բժիշկ Հասմիկ Ղազինյանի ֆեյսբուքյան էջից: Նա Աստղ Գալեյանի հետ լուսանկար է հրապարակել, որին կից գրառում է արել.

«Զոհված Հերոսի Մայր…..
20 տարի ընդմիջումով նորից կմայրանա
Աստծո օրհնությամբ

Անհնար է չխոնարհվել թե՜ Հերոսի հիշատակի ,թե Հերոսի Հերոս Մոր առջեվ
Շնորհակալ եմ, որ այդքան ուժեղ եք»։Նշենք, որ Աստղիկ Գալեյանը մշտապես հուզիչ գրառումներ է անում որդու մասին: Որդու մահից հետո նա հաճախ էր խոստովանում, որ ապրելու ցանկություն չունի:

Մեկնաբանություն

Որոնում