Մհեր Արմենիայի կինը չի՞ խանդում, երբ ամուսինը կանանց հետ այսպես նկարվում է

  • Dec 23, 2022

Երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Մհեր Արմենիան այս պահին ներկայանում է  հայաստանյան ակումբներից մեկում: Հետևելով նրա հրապարակումներին` երևում է, թե ինչպես է նա ամեն օր այլ երգչուհիների հետ լուսանկարներ հրապարակում: Հետաքրքիր է`Մհեր Արմենիայի կինը չի՞ խանդում ամուսնուն:

Նշենք, որ վերջերս starnews-ը նկատել էր, որ զույգը միմյանց չի հետևում ինստագրամյան էջերում և չի հրապարակում համատեղ լուսանկարներ:

Տվյալ թեմայի վերաբերյալ Մհեր Արմենիան ֆեյսբուքյան իր էջում գրել էր․

«Երեկվանից հետևում եմ սոցցանցերում իմ և իմ ընտանիքի վերաբերյալ կեղծ լուրերին:

Կուզենամ ասել հետևյալը.

Լավ կլիներ մտածեիք, թե ինչպե՞ս բաժանեցին ձեզ իրարից, ինչպե՞ս բաժանեցին Արցախը Հայաստանից, ինչպե՞ս բաժանեցին Հայ Ժողովրդին իրարից, ինչպե՞ս մնացին հազարավոր հայ ընտանիքեր առանց հայրերի և եղբայրների, ինչպե՞ս բաժանեցին ձեզ սևերի ու սպիտակների, և ի վերջո ինչպե՞ս բաժանեցին ձեզ Աստծուց:

Երգիչ Մհեր
Ես ամուսնալուծված չեմ և մտադրություն չունեմ ձեզ չարակամներիդ երջանկացնելու….»:

 

Մեկնաբանություն

Որոնում