Մհեր Արմենիան՝ կնոջից բաժանվելու լուրերի մասին

  • Dec 07, 2022

Starnews.am-ը երեկ գրել էր երգիչ Մհեր Արմենիայի ամուսնալուծության կասկածների մասին` նշելով, որ Մհերն ու կինը չեն հետևում միմյանց ինստագրամյան էջերում և չեն հրապարակում համատեղ լուսանկարներ: Տվյալ թեմայի վերաբերյալ Մհեր Արմենիան ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկվանից հետևում եմ սոցցանցերում իմ և իմ ընտանիքի վերաբերյալ կեղծ լուրերին։

Կուզենամ ասել հետևյալը.

Լավ կլիներ մտածեիք, թե ինչպե՞ս բաժանեցին ձեզ իրարից, ինչպե՞ս բաժանեցին Արցախը Հայաստանից, ինչպե՞ս բաժանեցին Հայ Ժողովրդին իրարից, ինչպե՞ս մնացին հազարավոր հայ ընտանիքեր առանց հայրերի և եղբայրների, ինչպե՞ս բաժանեցին ձեզ սևերի ու սպիտակների, և ի վերջո ինչպե՞ս բաժանեցին ձեզ Աստծուց:

Երգիչ Մհեր
Ես ամուսնալուծված չեմ և մտադրություն չունեմ ձեզ չարակամներիդ երջանկացնելու….

Մեկնաբանություն

Որոնում