Մոդել Մոնիկա Գրիգորյանը հարսանեկան վառ ու փայլուն դիմահարդարումով այցելում է մարզասրահ

  • Feb 09, 2023

«Միսս Տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթին մասնակցած մոդել Մոնիկա Գրիգորյանը բավական ակտիվ է իր ինստագրամյան էջում: Մոնիկան հաճախ է հրապարակումներ անում`ցույց տալով իր առօրյան և աշխատանքային գրաֆիկը:

Թեպետ վերջերս նրա հետևորդներից մեկը հեգնել էր նրան` ասելով, որ ամբողջ օրը այս կամ այն ռեստորանում և ժամանցի վայրում է, և չի պատկերացնում, թե ինչպես կարող է այդքան շատ ժամանակ իր վայելքներին տրամադրող աղջիկը աշխատելու ժամանակ ունենալ:

Մոնիկան ի պատասխան նշել էր, որ ինքը ամեն աշխատանքայիկ ընթացք չէ որ հրապարակում է:

Այս անգամ StarNews-ի աչքից չէր վրիպել, որ Մոնիկան այցելել է մարզասրահ`այն էլ ինչ տեսքով: Մոնիկան փայլուն ու ցայտուն դիմահարդարմամբ որոշել էր մարզվել, ինչը ոչ ճիշտ է և երբեմն անգամ ծիծաղելի:

Մոնիկա ջան, պետք չէ բարդույթավորվել, պետք է պարզապես ընդունել սեփական տեսքն այնպես, ինչպես կա և հարսանեկան դիմահարդարումով չմարզվել:

Մեկնաբանություն

Որոնում