Հանրային հեռուստաընկերության «Կերպարից դուրս» հաղորդման շրջանակներում հյուրընկալվել է ամերիկաբնակ երգիչ, ռեփեր Սուպեր Սաքոն: Երգիչն անկեղծ զրույց է ունեցել, որին հետևել է StarNews-ը:
Հաղորդման ընթացքում Սուպեր Սաքոն խոսել է իր կեղծանվան պատմությունից.
«Մի օր` շատ փոքր հասակում, երբ ստուդիայում աշխատում էինք, մի հայտնի ռեփեր, որ մոտեցա ասեցի` Սաքո, ասեց`super Սաքո, իմացա «ձեռ ա առնում», կոպտեցի մի թեթև, ասեց`չէ, հանգստացի, տենց խմիչք կա,ճապոնական միներալնի ջուրա»:
«Բայց ո՞վ ասեց, որ էդ իրանց երաժշտությունն ա: Մուղամը մերն էլ ա եղել: Կոմիտասը եկել և մաքրել է, որովհետև, երբ հայկական երաժշտությունը մատուցել ա Եվրոպային, նրանք չեն հասկացել այդ ծռած նոտաները, իրանց տհաճա թվացել, իսկ ինքը` հայ երգը տարածելու համար,հետ ս եկել ու ջնջել էդ նոտաները, ես գիտեմ էդ պատմությունը և պարզապես տարածելու համար նա ջնջել ա էդ նոտաները, բայց ռաբիսը միշտ մերն ա եղել»,- ասաց նա:
Իր խոսքում ռեփերը նշեց, որ ինքը տեսակով երազող մարդ է:
«Ես երազել եմ աշխարհի ամենահարուստ մարդը լինեմ. զարմանում եմ, որ աշխարհում աղքատ մարդիկ կան, քանի որ հնարավորությունները շատ են աշխատելու ու լավ ապրելու»: