Դերասանուհի Անի Խաչիկյանը հունիսի 3-ին տոնում էր ծննդյան 30-ամյակը։
Օրվա առթիվ դերասանուհին մի շարք շնորհավորանքներ էր ստացել, որոնցով էլ կիսվել էր ինստագրամյան իր էջում։
Ինքը՝ Անին, հրապարակել էր իր մանկության տարիներին արված լուսանկարներից մեկը, որին կից գրել էր.
«Ինչքան մեծանում եմ, ավելի հաճախ եմ հետ նայում, շատ հետ, ամենասկիզբը, պատասխաններ եմ փնտրում, ավելի հաճախ գտնում… լավագույն կյանքնա, որ ինձ հետ պատահելա… ու ես բացարձակ չեմ փորձել խնամքով կամ դասավորված ապրել և դա հրաշալիա… նույնքան վառվռուն աչքերով, մունաթը՝ բոլոր դեպքերում, ոտաբոբիկ, բաց ու ձեռքիս ինչ-որ մի բան՝ միշտ լցվելու ակնկալիքով) ես սիրում եմ քեզ ձագուկ, դու իմաստը հասկացել ես, սեր, սեր, սեր»։