Յուլյա Ֆինկը ցույց է տվել, թե ինչպես է «թթու դնում» (տեսանյութ,լուսանկար)

  • Oct 11, 2022

Յուլյա Ֆինկն ու Արտյոմ Կարապետյանը համարվում են հայկական հեռուստատեսության ամենագեղեցիկ զույգերից մեկը։ Վերջիններս արդեն 10 տարուց ավել է, ինչ ամուսնացած են, իսկ ներկայումս մեծացնում են իրենց զույգ որդիներին։

 

 

Այսօր Յուլյան ինստագրամի իր էջում ներկայացնում է, թե ինչպես է պահածոներ պատրաստում իր ընտանիքի համար: Նա կարծես թե շատ արագ պատրաստվում է ձմռան գալուն, քանի որ հայերիս մոտ ընդունված է ձմռան համար նախապես «թթու դնել»:

 

 

Նայելով և ուսումնասիրելով Յուլյայի և Արտյոմի սիրառատ լուսանկարները, ջերմ վերաբերմունքը այն կամ այն հանրային վայրում, թվում է, թե նրանք միշտ ներդաշնակ և երջանիկ են եղել։

Սակայն քչերին է հայտնի, որ տարիներ առաջ, երբ նրանք դեռ ամուսնացած չեն եղել, Արտյոմն առաջարկել է բաժանվել միմյանցից՝ բնավորության տարբեր խառնվածքներ ունենալու պատճառով․

«Մենք իսկապես շատ տարբեր ենք, երկուսս էլ շատ լուրջ լիդերի հատկանիշներ ունենք։ Արտյոմը շատ փոփոխական մարդ է, իսկ ես՝ կայուն։ Հենց սրանից են ի հայտ եկել մեր բոլոր խնդիրները»,- իր հարցազրույցներից մեկում անկեղծացել է Յուլյան։

Յուլյայի խոսքով՝ որպես կին վիրավորված էր, սակայն վստահ էր, որ դա իրենց բաժանումը չէր և Արտյոմը վերադառնալու էր:

Մեկնաբանություն

Որոնում