Օրեր առաջ երգչուհի Սոնա Ռուբենյանը, ով հղիության վերջին ամսում է, հրապարակել էր լուսանկար`հարցնելով, թե ինչ են կարծում հետևորդները`իր երեխայի սեռի հետ կապված:
«Աղջի՞կ, թե՞ տղա»,- գրել էր Սոնան:
Հետևորդները տարբեր պատասխաններ էին գրել, սակայն ուշագրավ է հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի մեկնաբանությունը:
Հետևելով Նազենիի մեկնաբանությանը ակնհայտ է դառնում, որ Սոնան աղջիկ է ունենալու:
Starnews-ն ավելի վաղ արդեն տեղեկացրել էր, որ Սոնա Ռուբենյանը հղի է: Այդ տեղեկությունն առաջինը հաստատվել էր Starnews-ի վստահելի աղբյուրների կողմից:
Նշենք, որ երգչուհին այս առիթով ոչինչ չէր մեկնաբանում: Նա շարունակում էր ելույթ ունենալ, լայն հագուստի միջոցով էլ փորձում էր թաքցնել իր կարգավիճակը։
Հիշեցնենք, որ նաև տեղեկացրել ենք, որ ծնվել է Սոնա Ռուբենյանի քրոջ երրորդ որդին։ Այդ մասին տեղեկանում ենք երգչուհու ինստագրամյան էջից:
Սոնան հրապարակել էր փոքրիկի առաջին լուսանկարը, որին կից գրել է հետևյալը.
«Բարի գալուստ աշխարհ մեր հրաշք Մարկ… արդեն 3 հրաշքների մորաքույր եմ»:
Լուսանկարից պարզ էր դառնում, որ Սոնայի քույրը երեխային ունեցել ԱՄՆ-ում, դա հայտնիների շրջանում կարծես թե ընդունված ու փորձված մեթոդ է:
Հիշեցնենք, որ Սոնայի քույրը` Մերին, ունի երեք տղա: