Նախանձից կպայթեք, երբ տեսնեք Մենչի դստեր սիրելիի անակնկալը Էլինային

  • Nov 14, 2022

Վերջին տարիներին համացանցում բուռն քննարկվում է հումորիստ, պրոդյուսեր Մենչի դուստրը՝ Էլինան: Վերջինս երիտասարդ դիզայներ է: Էլինան ամիսներ առաջ նշանադրվել է:

Էլինան հաճախ է հրապարակումներ անում իր էջում՝ ցույց տալով իր գեղեցիկ առօրյան։ Նա հաճախ է նվերներ ստանում սիրելիի կողմից, որոնք էլ ներկայացնում է իր էջում։ Այս անգամ նա շքեղ ծաղկեփունջ է ստացել սիրելիից։

Հավելենք, որ ավելի վաղ Starnews-ի աչքից չէր  վրիպել, որ Էլինան եւ Անդրանիկն այլեւս միմյանց չեն հետեւում Ինստագրամում: Էլինան նաեւ հեռացրել էր իրենց համատեղ ռոմանտիկ լուսանկարները եւ տեսանյութերը:

Նա  նախ միայն մեկ տեսանյութ էր թողել իր էջում, ապա արխիվից հանել է մյուսները: Տպավորություն է, որ նրանք վիճել են: Լուսանկարները եւ տեսանյութերը հեռացնելով էլ՝ Էլինան, կարծես թե, ակնարկել է, որ ամեն ինչ լուրջ է:

Հիշեցնենք, որ ըստ Մենչի՝ երբ իմացել էր, որ դուստրը սիրելի ունի, շատ ծանր էր տարել այդ փաստը: Մենչի խոսքով՝ անքուն գիշերներ է ունեցել: Մենչը հերքել է այն բոլոր խոսակցությունները, որոնց համաձայն՝ դստեր սիրելին մեծահարուստի տղա է: Մենչը ծիծաղելի է համարել այն բոլոր քննարկումները, որ Էլինան նրա հետ է հանուն շահի, մասնավորապես՝ քաղաքացիություն ստանալու նպատակով:

Հիշեցնենք, որ արդեն տարիներ է, ինչ Մենչն ապրում է ԱՄՆ-ում: Չնայած դրան՝ պրոդյուսերը վստահեցնում է, որ այնտեղ չի մեկնել մշտական բնակության:

Հիշեցնենք, որ Մենչը վերջերս Մհեր Բաղդասարյանի «Տետ ա տետ» հաղորդման հյուրն էր: Դրա շրջանակներում Մհեր Բաղդասարյանը նրան ասել էր, որ Անի Երանյանն իրեն տեղեկացրել էր, որ «Ֆուլ Հաուս» նախագծից դուրս էր եկել, քանի որ չէր ցանկանում թաթախվել կոնֆլիկտների մեջ: Ըստ Անիի՝ մթնոլորտը թունավոր էր դառնում:  Մենչի խոսքով՝ կոնֆլիկտների մասին շատ դեպքերում ինքը տեղեկանում էր միայն, երբ դրանք արդեն եղած էին լինում, քանի որ  միշտ չէ, որ ներկա էր լինում նկարահանումներին:

Դիտարկմանը, թե ի՞նչ չէին կիսել դերասանները՝ փա՞ռք, թե՞ ֆինանս, Մենչ ասել է, որ ֆինանսական խնդիրներ, առհասարակ, չեն եղել: Ըստ նրա՝ փառքին գումարվել էր մեկ այլ բան, չնայած Մենչը չի բացառում, որ դերասանները, միգուցե, հոգնել էին: Ըստ պրոդյուսերի՝ այդ աստղային դրվագներն իրեն հետաքրքիր չէին. «Եկել էին սատանի մայլեն քյանդրբազություն էին անում»: Մենչի խոսքով՝ Հայաստանում մարդիկ չեն կարողանում երկար միասին աշխատել, քանի որ թիմային խաղացողներ չեն:

Մեկնաբանություն

Որոնում