Ընդամենը 2 ամիս առաջ StarNews-ը հայտնեց, որ մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանն ու սիրելին բաժանվել են: Երբեմնի շքեղ նվերներն ու ակակնկալներն այլևս անցյալում էին: Մոդելը հենց ինքն էլ հաստատել էր լուրը:
Դերասանուհին վերջնական պատասխան էր տվել այդքան հետաքրքրող հարցին:
«Եկեք վերջապես պատասխանեմ, ոչ իմ սիրտը զբաղված չէ, ես ընկեր չունեմ»,- նշել էր Շուշանը:
Սակայն հետևելով Շուշանի վերջին 20 օրերի հրապարակումներին այլ բան է երևում: Շուշանն այնպիսի սիրառատ հրապարակումներ է անում, ցույց տալիս ստացած ծաղիկները և այլ ռոմանտիկ սթորիներ, որ տպավորություն է, որ մոդելը կամ նոր սիրելի ունի, կամ էլ կրկին միացել է նախկին սիրելիի հետ, ինչը խոստանում ենք պարզել և մոտ օրերս հրապարակել:
Նշենք, որ վերջին տարիներին մոդելը նոր նախագծերում հանդես գալու փոխարեն, նախընտրում էր ներկայացնել իր սիրային արկածները: