Դերասանուհի Անահիտ Մանուկյանը վերջին տարիներին սկսեց ներկայանալ հեռուստասերիալներում և կարճ ժամանակում սիրվեց հանրության կողմից ։ Այժմ Անահիտը նկարահանվում է «Լեռները կհիշեն» հեռուստասերիալում։ Դերասանուհու շուրջ քննարկումները նախագծի սկզբից բուռն տեմպ ստացան, սակայն հարկ է նշել, որ նրան հեռուստադիտողը բավականին դրական է վերաբերում։
Այսօր դերասանուհին նշում է ծննդյան տարեդարձը։ Այդ մասին նա հայտնել է իր ինստագրամյան էջում։
Անահիտի ընտանիքի անդամները նրան շքեղ անակնկալ են արել։ Անահիտը անակնկալ նվերներից հուզվել է ու չի զսպել արցունքները։