Երեկ՝ հոկտեմբերի 25 -ին, տեղի է ունեցել երգիչ, դերասան Ներսես Ավետիսյանի եղբոր՝ Գեղամ Ավետիսյանի հարսանյաց արարողությունը։
Զույգը նախ գեղեցիկ արարողակարգով զագսավորվել է, հետո եկեղեցում ստացել օրհնություն ու արդեն երեկոյան գերշքեղ խնջույք կազմակերպել։
Հյուրերի քանակը մոտ 600-ի էր հասնում։
Դե իսկ երգիչները հայկական շոուբիզնեսի թոփ աստղերն են՝ Միհրան Ծառուկյան, Սիլվա Հակոբյան, Սարգիս Ավետիսյան և այսպես շարունակ։
Հյուրերի շարքում ևս հայ հայտնիներ և բլոգերներ կային, ովքեր շատ լավ ու ուրախ ժամանակ են անցկացրել ու ողջ ընթացքով կիսվել ինստագրամյան իրենց էջերում։
Ձեզ ենք Ներկայացնում բացառիկ կադրեր։